Անաստաս Միկոյանի 126-ամյակին նվիրված լուսանկարչական ցուցահանդես և կլոր սեղան կոնֆերանս
29-11-2021 14:00:00 | Armenia |
Հարգելի գործընկերներ,
Նոյեմբերի 29-ին՝ 14։00-ին ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայում տեղի կունենա Անաստաս Միկոյանի 126-ամյակին նվիրված լուսանկարչական ցուցահանդես և կլոր սեղան կոնֆերանս։ Ցուցահանդեսը կբացի հատուկ այս առիթով Հայաստան ժամանած Ա․Միկոյանի թոռը՝ երաժիշտ Ստաս Նամինը։
ԽՍՀՄ պետական գործչի 126-ամյակին նվիրված միջոցառումները տեղի են ունենում Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի (ՄՄԳԿ), ՀՀ ԳԱԱ Պատմության Ինստիտուտի նախաձեռնությամբ և Սոցիալ-քաղաքական պատմության Ռուսաստանի պետական արխիվի ու Նորագույն պատմության Ռուսաստանի պետական արխիվի աջակցությամբ։