Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների ջազային մշակումները կներկայացվեն Yerevan Jazz Fest-ի շրջանակում

  • 02-12-2021 19:00:00   | Armenia  |  

 
Կամերային երաժշտության ազգային կենտրոնը դեկտեմբերի 2-ին, ժամը 19:00 Yerevan Jazz Fest-ի շրջանակում կներկայացնի համերգ՝ նվիրված Առնո Բաբաջանյանի 100-ամյակին:
 
Համերգը տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում։ Երեկոյի ընթացքում հանդես կգան Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան) և Վահագն Հայրապետյան տրիոն։
 
Համերգը կղեկավարի դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը։ Որպես մենակատարներ հանդես կգան Մավր Մկրտչյանը (բարիտոն), Սոֆյա Սայադյանը (սոպրոնո), Դանիել Մելքոնյանը (շեփոր)։
 
Կհնչեն Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների ջազային մշակումները, որոնք իրականացրել է Վահագն Հայրապետյանը։
 
Նախագծի հեղինակն է ԿԵԱԿ փոխտնօրեն Արմեն Սուքիասյանը։ 
 
Նշենք, որ համերգը նույն ծրագրով ներկայացվել է Կամերային երաժշտության տան զբոսայգում, ինչպես նաև մարզերում՝ Կապանի մշակույթի կենտրոնում և Վ․ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում՝ արժանանալով հանդիսատեսի ջերմ ընդունելությանը։
 
 
 
 
 
  -