Հայաստանում «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի արտադրությանը նվիրված մամուլի ասուլիս
06-12-2021 12:30:00 | Armenia |
Հարգելի՛ գործընկեր,
Դեկտեմբերի 6-ին, ժամը 12։30-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ՀՀ առողջապահության նախարարության և Հայաստանում դեղարդյունաբերության առաջատար «ԼԻԿՎՈՐ» ընկերության հետ համատեղ՝ հրավիրում է մասնակցելու Հայաստանի Հանրապետությունում «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի արտադրությանը նվիրված մամուլի ասուլիսին։
Ասուլիսը տեղի կունենա «ԼԻԿՎՈՐ» դեղագործական ընկերությունում (հասցե՝ ք․ Երևան, Քոչինյան 7/9)։
Ասուլիսի ընթացքում բանախոսները կպատասխանեն պետություն-մասնավոր համագործակցության այս հաջող օրինակին, ինչպես նաև պատվաստանյութի արտադրությանը և կիրառմանը վերաբերող հարցերին։