Համագործակցության հուշագրի կնքում «Մատենա» և «Սկոլկովո» դպրոցների միջև

  • 06-12-2021 11:00:00   | Armenia  |  

Հարգելի գործընկերներ,
 
Դեկտեմբերի 6-ին, ժամը 11:00-ին Սոցիալական նախաձեռնությունների կենտրոնում (հասցե՝ Բաղրամյան 6) տեղի կունենա համագործակցության հուշագրի կնքում «Մատենա» առաջնորդության և մասնագիտական զարգացման միջազգային դպրոցի  և «Սկոլկովո» կառավարման մոսկովյան դպրոցի միջև։
 
Միջոցառման բանախոսներն են՝
 
Ռուբեն Վարդանյան, «UWC Dilijan» միջազգային դպրոցի և «Սկոլկովո» կառավարման մոսկովյան դպրոցի հիմնադիր գործընկեր, «Մատենա» առաջնորդության և մասնագիտական զարգացման միջազգային դպրոցի համահիմնադիր
 
Ռուբեն Հայրապետյան, «Մատենա» առաջնորդության և մասնագիտական զարգացման միջազգային դպրոցի համահիմնադիր, տնօրեն
 
Յուրի Լևին, «Սկոլկովո» կառավարման մոսկովյան դպրոցի ռեկտոր
 
Հայաստանում հիմնադրված նոր կրթական կենտրոնը՝ «Մատենան» առաջարկելու է բոլորովին նոր որակի և ձևաչափի կրթական ծառայություններ։ Այն  հավակնում է առաջատար դիրք զբաղեցնել ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում, ինչը շղթայական ազդեցությամբ պետք է նպաստի ամբողջ համակարգի աստիճանական բարեփոխմանը: Նոր կրթական կենտրոնի առանցքային գործընկերներից մեկը «Սկոլկովո» կառավարման մոսկովյան դպրոցն է, որի հետ համատեղ արդեն մշակվել և մատուցվելու են «Մատենայի» մեկնարկային ծրագրերը։
 
 
  -