Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում «Վթարային շենք, անմարդկային պայմաններ «Աբովյան» ՔԿՀ-ում» թեմայով

  • 08-12-2021 12:00:00   | Armenia  |  

Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում «Վթարային շենք, անմարդկային պայմաններ «Աբովյան» ՔԿՀ-ում» թեմայով:
 
Բանախոսներ՝
- Արփի Սարգսյան, ՀՀ ԱՆ Քրեական օրենսդրության,քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ,
- Զարուհի Հովհաննիսյան, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ,
- Լուիզա Վարդանյան, Դիտորդների խմբի անդամ:
 
ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները (այսուհետ՝ Դիտորդների խումբ) ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ կատարած այցելության ժամանակ արձանագրել են, որ հիմնարկի՝ կալանավորված և խցային պայմաններում պահվող անձանց համար նախատեսված մասնաշենքը (մեկուսարանի շենք) ներկա դրությամբ պիտանի չէ բնակության համար։ Նման պայմաններում անձանց պահելը Դիտորդների խումբը որակում է որպես անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դրսևորում։
 
 
Ուղիղ եթերը տեղի է ունենալու Մեդիա կենտրոնի՝
- Facebook-ի էջում, որին կարող եք հետևել այս հղմամբ՝ https://www.facebook.com/mediacenterarmenia
- Youtube-ի էջում, որին կարող եք հետևել այս հղմամբ՝ https://www.youtube.com/user/MediaCenterArmenia
 
 
 
  -