Միջազգային հակակոռուպցիոն օրվան նվիրված համատեղ միջոցառում/քննարկում

  • 09-12-2021 11:00:00   | Armenia  |  

Հարգելի գործընկերներ, 
 
վաղը՝ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ին, Անի հյուրանոցի «Նաիրի» սրահում, Միջազգային հակակոռուպցիոն օրվան նվիրված համատեղ միջոցառում/քննարկում կանցկացնեն Իրավաբանների հայկական ասոցիացիան և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան։
 
Կներկայացվի՝
 
-Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի 2021 թվականի գործունեության հաշվետվությունը, առկա խնդիրներն ու առաջիկա անելիքները,
 
-ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի 2021 թվականի առաջին կիսամյակի գործողությունների մշտադիտարկման հաշվետվությունը։
 
Կանցկացվեն նաև Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի ընտրությունները։
 
 
 
  -