Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի 100-ամյակին նվիրված ընդունելություն

  • 26-01-2022 19:00:00   | Armenia  |  

Հարգելի՛ գործընկերներ,
 
Հունվարի 26-ին՝ ժամը 19:00-ին, Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ճեմասրահում տեղի կունենա ընդունելություն՝ նվիրված թատրոնի 100-ամյակին։
 
Ընդունելության ընթացքում ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը, տնօրեն Վարդան Մկրտչյանը:
 
Ներկա կգտնվեն ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, թատրոնի դերասաններ, հրավիրյալ անձինք։
Մասնակցության համար նախօրոք գրանցումը պարտադիր է։ 
 
Գրանցվելու համար խնդրում ենք կապ հաստատել թատրոնի լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անի Ներսիսյանի հետ
 
(հեռ.՝ +374 43 377778, aninersisyantheatre@gmail.com): 
 
Հեռ․։ +374-10-527670
info.nationaltheater@gmail.com
https://www.facebook.com/sundukyantheatre
 
 
 
  -