Մամուլի ասուլիս՝ նվիրված Թանգարանների միջազգային օրվան և «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը
18-05-2022 12:00:00 | Armenia |
Մայիսի 18-ին՝ ժամը 12:00-ին, Սերգեյ Փարաջանովի թանգարանում (ք. Երևան, Ձորագյուղ ազգագրական թաղամաս, 15/16) տեղի կունենա մամուլի ասուլիս՝ նվիրված Թանգարանների միջազգային օրվան և «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը:
Մամուլի ասուլիսի բանախոսներն են`
Ալֆրեդ Քոչարյան ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ,
Աստղիկ Մարաբյան ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ,
Մամուլի ասուլիսից հետո մի շարք թանգարանների աշխատակիցներ թանգարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի, մշակույթի բնագավառում անբասիր և երկարամյա աշխատանքային գործունեության համար կպարգևատրվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Ոսկե մեդալով, պատվոգրով, շնորհակալագրով: