Երևանում մեկնարկում է ժամանակակից արվեստի Armenia Art Fair-ը
27-05-2022 19:00:00 | Armenia |
Արմենիա Արտ Ֆեյրի բացման արարողությունը տեղի կունենա մայիսի 27-ին՝ ժամը 19:00-ին, «Երևան Էքսպո» կենտրոնում` Հակոբ Հակոբյան 3 հասցեով:
Լրատվամիջոցներին սիրով հրավիրում ենք լուսաբանելու բացման արարողությունը, ինչպես նաև Արմենիա Արտ Ֆեյր 2022-ի դինամիկ ծրագիրը՝ արվեստի եզակի ինստալյացիաները և նախագծերը, արվեստի վերաբերյալ քննարկումները և Հայաստանի ժամանակակից արվեստի մասին առաջին անգլերեն գրքի շնորհանդեսը:
Համախմբելով արվեստագետներին, ոլորտի գիտակներին ու միջազգային հանրահայտ համադրողներին՝ Արմենիա Արտ Ֆեյրը Երևանում սկսում է ժամանակակից արվեստի շաբաթը, որի շրջանակում կցուցադրվեն Հայաստանում, Կովկասում և այլ տարածաշրջաններում ստեղծագործող արվեստագետների աշխատանքները։
Հավելյալ տեղեկություններ ստանալու համար և հարցեր ունենալու դեպքում կարող եք դիմել Սառա Խոջոյանին [email protected] էլ. հասցեով կամ զանգահարել +37493207417 հեռախոսահամարով։