Կբացվի «Խրամատային գեղարվեստ» խորագրով հանրապետական ցուցահանդեսը
27-05-2022 18:30:00 | Armenia |
Հարգելի՛ գործընկերներ,
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մայիսի 27-ին՝ 18:30-ին, «ՀԱՅ-ԱՐՏ» մշակութային կենտրոնում (Մաշտոցի պող., 7ա շենք) կբացվի «Խրամատային գեղարվեստ» խորագրով հանրապետական ցուցահանդեսը:
Ցուցադրությանը կներկայացվեն Արցախյան պատերազմի մասնակից, այդ թվում՝ նահատակված արվեստագետ զինվորների աշխատանքները՝ կերպարվեստի, դեկորատիվ-կիրառական արվեստի, լուսանկարչության, քանդակագործության բնագավառներից:
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ