«Այսօրվա սնուցումը կարեւոր է վաղը» միջազգային երրորդ համաժողովը Հայաստանի ամերիկյան համալսարանի Մեծ դահլիճում

  • 14-11-2024 09:45:00   | Armenia  |  

Նոյեմբերի 14-ին եւ 15-ին, ժամը՝ 09:45-ին, Հայաստանի ամերիկյան համալսարանի Մեծ դահլիճում Հայ օգնության ֆոնդը Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի Սնուցման ինստիտուտի եւ Տեխասի գյուղատնտեսության, սննդի եւ սնուցման գիտական կենտրոնի մասնագետների հետ համատեղ տեղի կունենա  «Այսօրվա սնուցումը կարեւոր է վաղը» խորագրով 3-րդ  համաժողովը:
 
Համաժողովի հիմնական նպատակն է ուշադրություն հրավիրել երեխաների եւ դեռահասների սնուցման, նրանց շրջանում ավելորդ քաշի եւ ճարպակալման ու դրանից բխող առողջական խնդիրներին ու դրանց կանխարգելմանը, ինչպես նաեւ սնուցման ծրագրերում տվյալահեն հետազոտությունների կիրառմանը։
 
Երկօրյա զեկույցներով հանդես կգան միջազգային ու տեղական բժիշկներ, փորձագետներ, այդ թվում՝ հրավիրված դասախոսներ վերոնշյալ համալսարանից, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից, Հայաստանի ամերիկյան համալսարանից, Պարենի համաշխարհային ծրագրից,Առողջապահության նախարարությունից, Առողջապահության ազգային ինստիտուտից։ 
 
Համակազմակերպիչներ են նաեւ Հայաստանի ամերիկյան համալսարանն ու Պարենի համաշխարհային ծրագիրը։
 
Համաժողովի պաշտոնական լեզուներն են հայերենն ու անգլերենը՝ համաժամանակյա թարգմանությամբ։
 
Համաժողովը կրեդիտավորված է եւ նախատեսված է ՀՀ սննդաբանների,մանկաբույժների, ընտանեկան բժիշկների, աղեստամոքսաբանների, ինչպես նաեւ երեխաների սնուցման հարցերով քաղաքականություն մշակողների համար։
 
Մասնակիցները ստանալու են 8 կրեդիտ։
***
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք դիմել ՀՕՖ-ի հայաստանյան մասնաճյուղի հաղորդակցության պատասխանատու Մարգարիտա Առաքելյանին՝ զանգահարելով 060 52-66-60 հեռախոսահամարով կամ գրելով margarita.arakelyan@far.am էլ-փոստին:
 
  -