Տեղի կունենա «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» խորագրով համաժողովը
18-11-2024 11:00:00 | |
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11:00-ին, Դիլիջանում («Բեսթ Վեսթերն Փլաս Փարադայս» հյուրանոց) ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կազմակերպում է «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» խորագրով համաժողով՝ Հայաստանում Եվրոպական միության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ: Համաժողովի շրջանակում կանցկացվի նաև կրթական էքսպո:
Միջոցառմանը ներկա կլինեն ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, կրթության ոլորտի և միջազգային տարբեր կառույցների ներկայացուցիչներ:
Լուսաբանման նպատակով ԶԼՄ ներկայացուցիչներին կտրամադրվի փոխադրամիջոց: Մեկնումը՝ նոյեմբերի 18-ին՝ ժամը 09:00-ին, Երևանից, վերադարձը՝ նույն օրը՝ ժամը 16:00:
Խնդրում ենք ձեր մասնակցությունը հաստատել մինչև նոյեմբերի 13-ը՝ ժամը 15:00-ն՝ ուղարկելով նամակ ԿԳՄՍ նախարարության էլփոստին (նշված է մեկնաբանությունների բաժնում) կամ զանգահարելով հետևյալ հեռախոսահամարներով՝ +37410599612, +37491778891 (Կարինե Մանուկյան):