«Sputnik Արմենիա». Տեղի կունենա «Ի՞նչ թերություններ ունի էլեկտրամոբիլների անմաքս ներկրման համակարգը» թեմայով ասուլիսը

  • 19-03-2025 13:00:00   | Armenia  |  

 
Առաջին եռամսյակը դեռ չավարտված` ՊԵԿ–ը հայտնեց, որ անհատներին հատկացված անմաքս քվոտայի 90%–ն արդեն սպառվել է։ Ի՞նչ է տեղի ունենում էլեկտրամոբիլների շուկայում, ո՞րն է այս եռուզեռի պատճառը, և ինչո՞ւ է դիլերների մի մասը քվոտաների բաշխումն անարդար համարում:
 
Մարտի 19-ին` ժամը 13.00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում այս և այլ հարցերի շուրջ կխոսեն Էլեկտրամոբիլներ ներկրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խմբի ղեկավար Արտյոմ Հակոբյանը և նույն խմբի անդամներ Տիգրան Թովմասյանն ու Ստեփան Շահբազյանը։
 
  -