Խորհրդարանական ընտրությունների նախընտրական և ընտրական շրջանում մոնիթորինգային նախաձեռնությունների միջանկյալ արդյունքների ամփոփում

  • 23-05-2012 12:00:00   | Armenia  |  

 

Մայիսի 23-ի, ժամը՝ 12:00-ին, «Գոլդեն Թուլիփ Երևան» հյուրանոցի Վիվալդի սրահում  «Գործընկերություն հանուն բաց հասարակության»  նախաձեռնությունը հրավիրում է մասնակցելու 2012թ. Խորհրդարանական ընտրությունների նախընտրական և ընտրական շրջանում քաղաքացիական հասարակության կողմից առցանց եւ սոցիալական լրատվամիջոցների, ինչպես նաև հեռուստաեթերում մամուլի ասուլիսների լուսաբանման մոնիթորինգային նախաձեռնությունների միջանկյալ արդյունքների ներկայացմանը: 
 
Միջոցառման ընթացքում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կներկայացնեն «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը` որպես նախընտրական հարթակի, Հայաստանի առցանց ԶԼՄ-ների և նախընտրական շրջանում հեռուստաեթերում քաղաքական ուժերի կողմից անցկացրած մամուլի ասուլիսների լուսաբանման մոնիթորինգային նախաձեռնությունները:
 
Այս մոնիթորինգային նախաձեռնությունները ֆինանսավորվել են «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության կողմից:
 
Միջոցառմանը հրավիրված են քաղաքացիական հասարակության, պետական և միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև ԶԼՄ ներկայացուցիչներ: 
 
Կապահովվի նաև միջոցառման հայերեն-անգլերեն և անգլերեն-հայերեն համաժամանակյա թարգմանություն: 
 
 
 

 

  -