Should Armenia Grant Citizenship To Foreign Investors? Harut Sassounian


Should Armenia Grant Citizenship To Foreign Investors? Harut Sassounian

  • 01-12-2018 18:10:59   | USA  |  Articles and Analyses



 

By Harut Sassounian

Publisher, The California Courier

www.TheCaliforniaCourier.com

 

The Acting Prime Minister of Armenia Nikol Pashinyan has made attracting overseas investors the priority of his new government.

 

So far, it is too early to determine if foreign investors are interested in doing business in Armenia. The common explanation for the lack of new investors is that they are waiting for the results of Parliamentary elections scheduled for December 9, 2018. It is expected that the Acting Prime Minister’s political party will win the majority of the Parliamentary seats. Government officials believe that this will encourage foreigners to start investing in Armenia.

 

However, there is an additional way that Armenia can attract new foreign investors relatively quickly by offering them citizenship. Many countries around the world have offered such citizenship opportunities to foreigners, including the United States, Europe and third world countries.

 

Earlier this year, the hetq.am investigative website published an article on Arton Capital, a company that specializes in “citizenship by investment” programs around the world. A delegation from the company visited Armenia last year at the invitation of the International Center for Migration Policy Development. Anton Capital’s website stated after the visit: “the concept of citizenship by investment was embraced by [Armenia’s] high level officials at the Ministry of Economic Development and Investments, the Ministry of Foreign Affairs, the Presidential Administration, the Central Bank, the Police, the State Migration Service and the Center for Strategic Initiatives.”

 

Armand Arton, a Bulgarian-Armenian, is the President of Arton Capital, and Emil Shahmooradian is the company’s Vice President of Business Development. Arton Capital has offices in a dozen countries. On his company’s website, Armand Arton stated: “as a proud Armenian, I am honored to offer my years of professional experience and acute know-how to help the country meet its foreign direct investment goals. In support of its philanthropic commitment, Arton Capital has pledged to donate the consulting fees awarded by the contract to help refugees in Armenia. More than 20,000 Syrians, many of whom are ethnically Armenian, have found refuge in Armenia since the Syrian war began in 2011.”

 

Countries offering such a program require from foreigners different levels of investment to qualify for citizenship. Arton Capital recommends that Armenia require the small amount of $50,000 as a minimum investment for a foreigner to become a citizen. Other countries demand much more from foreign investors with the most attractive countries asking as much as $10 million of investment for citizenship. The Company estimates that Armenia would receive $138 million of additional revenue in the next six years, if it implements the suggested investment for the citizenship program.

 

According to hetq.am, Arton Capital recommended that “Armenia offer potential investors two options: a $50,000 direct contribution to a state-owned fund or a $100,000 investment in a fund run by an asset management company chosen by the government, which would offer the possibility of some return. It further suggests that Armenia sets two types of fees. The first would be a non-refundable processing fee of up to $10,000; the second fee, the amount of which is not specified, would cover background checks into applicants’ records and sources of income.”

 

Arton Capital’s trip report on Armenia “highlights the country’s positives, such as its strong ties to global economic hubs and its geographic and cultural proximity to strategic markets. Armenia offers investors access to Russia and almost all the post-Soviet states, which means around 250 million potential consumers, including in Central Asia – plus almost 82 million more in neighboring Iran, with which the country has friendly relations. And if the country achieves visa-free access to the Schengen zone, which it might in five to seven years, it could justly claim to have recreated its historic role as a stop on the Silk Road linking east and west. As a whole, investors looking for long-term value can be sold on the advantages of Armenia. With [visa-free access] to 60+ countries and its special relationship with Russia together with its geographical proximity with Iran, obtaining an Armenian citizenship will be seen not only as a means to secure one’s future and security, but also as a strategic move for one’s business development and positioning.”

 

Significantly, hetq.am cautioned in its article that some foreigners interested in investing in other countries for the sake of acquiring citizenship can bring with them all sorts of illegal activities, such as tax evasion, money laundering, corruption and organized crime.

 

Armenian government officials have to balance the benefits of the investment for citizenship program with its drawbacks. Foreign applicants have to be thoroughly vetted before being granted Armenian citizenship in return for their investments.

 

Update on Armenian-American Candidates in US Elections

 

In addition to the list of Armenian-American candidates in the U.S. midterm elections that I reported in an earlier article, we should add:

 

-- Dick Harpootlian (Democrat) was elected to the South Carolina State Senate on November 6, 2018. He won 52.3% of the votes against his Republican rival Benjamin Dunn’s 47.6%.

 

-- Anthony Brindisi (Democrat) was elected a Member of Congress from upstate New York on Nov. 6, 2018, according to the final count of the vote. Brindisi’s great grandparents were born in Mardin, southeastern Turkey and fled during the Armenian Genocide to Aleppo, Syria, where his grandfather was born. As of January 2019, there will be three Armenian-Americans in the U.S. House of Representatives: Brindisi, Eshoo, and Speier.

 

 

գիր

www.TheCaliforniaCourier.com

 

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արտասահմանյան ներդրողների ներգրավումը համարում է իր նոր կառավարության առաջնահերթությունը:

 

Դեռ վաղ է որոշել, թե արդյոք օտարերկրյա ներդրողները շահագրգռված են գործարարությամբ զբաղվել Հայաստանում: Նոր ներդրողների բացակայության ընդհանուր բացատրությունը հետևյալն է՝  նրանք սպասում են 2018 թ. դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքներին: Ակնկալվում է, որ վարչապետի պաշտոնակատարի կուսակցությունը կստանա պատգամավորական մանդատների մեծամասնությունը: Կառավարության պաշտոնատարները կարծում են, որ դա կխրախուսի օտարերկրացիներին սկսել ներդրումներ կատարել Հայաստանում:

 

Այնուամենայնիվ, գոյություն ունի լրացուցիչ միջոց, որով Հայաստանը կարող է համեմատաբար արագ ներգրավել նոր օտարերկրյա ներդրողների՝ նրանց քաղաքացիություն առաջարկելով: Աշխարհի շատ երկրներ նման քաղաքացիություն են առաջարկում օտարերկրացիներին, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, Եվրոպան և երրորդ աշխարհի երկրները:

 

Այս տարվա սկզբին հետաքննությամբ զբաղվող hetq.am կայքը հոդված էր հրապարակել Arton Capital-ի մասին, որը մասնագիտացած է «քաղաքացիություն ներդրումների միջոցով» ծրագրերում ամբողջ աշխարհում: Ներգաղթի քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի հրավերով ընկերության պատվիրակությունը անցյալ տարի այցելել էր Հայաստան: Այցելությունից հետո Arton Capital-ի կայքը նշել է. «ներդրումների միջոցով քաղաքացիության հայեցակարգի գաղափարը ընդունվել է Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, արտաքին գործերի նախարարության, նախագահի աշխատակազմի, Կենտրոնական բանկի, ոստիկանության, միգրացիոն պետական ​​ծառայության բարձրաստիճան պաշտոնյաների և Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի կողմից»:

 

Բուլղարահայ Արմանդ Արթոնը Arton Capital ընկերության նախագահն է, իսկ Էմիլ Շահմուրադյանը՝ բիզնեսի զարգացման գծով փոխնախագահը: Arton Capital-ը գրասենյակներ ունի տասնյակ երկրներում: Իր ընկերության կայքէջում Արմանդ Արթոնը նշել է. «որպես հպարտ հայ, ինձ համար մեծ պատիվ է առաջարկել իմ տարիների մասնագիտական փորձն ու հմուտ«նոու-հաու»-ը՝ օգնել երկրին իր արտաքին ուղղակի ներդրումային նպատակներին հասնելու համար: Arton Capital-ն իր բարեգործական հանձնառության աջակցման համար խոստացել է խորհրդատվական վճարները նվիրաբերել Հայաստանում փախստականներին որպես օգնություն: Ավելի քան 20 հազար սիրիացիներ, որոնք հիմնականում ազգությամբ հայեր են, ապաստան են գտել Հայաստանում  2011 թ. սիրիական պատերազմի սկզբից»:

 

Նման ծրագրեր առաջարկող երկրներն օտարերկրացիներից պահանջում են քաղաքացիություն ստանալու համար ներդրումների տարբեր մակարդակներ: Arton Capital-ը Հայաստանին առաջարկում է պահանջել 50 հազար դոլարի փոքր գումար`որպես օտարերկրացու համար քաղաքացի դառնալու նվազագույն ներդրում: Այլ երկրներ ավելի շատ են պահանջում օտարերկրյա ներդրողներից, իսկ առավել գրավիչ երկրները պահանջում են ավելի քան 10 միլիոն դոլարի ներդրում քաղաքացիություն ստանալու համար: Ընկերությունը գտնում է, որ առաջիկա վեց տարում Հայաստանը կստանա 138 մլն դոլարի լրացուցիչ եկամուտ, եթե այն իրականացնի առաջարկվող ներդրումները քաղաքացիության ծրագրի համար:

 

Ըստ hetq.am կայքի՝ Arton Capital-ը խորհուրդ է տվել, որ «Հայաստանը հավանական ներդրողներին առաջարկի երկու տարբերակ՝ 50 հազար դոլարի ուղղակի ներդրում պետական ​​որևէ հիմնադրամում կամ 100 հազար դոլարի ներդրում՝ կառավարության կողմից ընտրված դրամագլխի կառավարման ընկերությունների կողմից ֆինանսավորվող հիմնադրամում՝ որոշակի եկամտի հնարավորությամբ: Այն նաև առաջարկում է Հայաստանին սահմանել երկու տեսակի վճար: Առաջինը կլինի մինչև 10 հազար դոլարի չվերադարձվող գործընթացի վճար, իսկ երկրորդ վճարը, որի գումարը չի նշվում, կընդգրկի դիմորդների անձնական փաստաթղթերի և եկամտի աղբյուրների ստուգումը»:

 

Arton Capital-ը Հայաստան կատարած ուղևորության զեկույցում «կարևորում է երկրի դրական կողմերը, ինչպիսիք են՝ նրա ամուր կապերը համաշխարհային տնտեսական կենտրոնների հետ և նրա աշխարհագրական ու մշակութային մոտիկությունը ռազմավարական շուկաներին։ Հայաստանն առաջարկում է ներդրողների մուտք դեպի Ռուսաստան և գրեթե բոլոր հետխորհրդային պետություններ, ինչը նշանակում է մոտ 250 միլիոն հավանական սպառող, ներառյալ Կենտրոնական Ասիայում, ավելացրած գրեթե 82 միլիոնից ավելի սպառող հարևան Իրանում, որի հետ երկիրն բարիդրացիական հարաբերություններ ունի։ Եվ եթե երկիրը հասնի առանց վիզայի մուտք Շենգենյան գոտի, որը հնարավոր է 5-7 տարի հետո, նա կարող է արդարացիորեն պնդել, որ վերականգնել է իր պատմական դերը որպես արևմուտքն արևելքին կապող կանգառ Մետաքսի ճանապարհին։ Ընդհանուր առմամբ, երկարաժամկետ արժեքներ հետապնդող ներդրողները կարող են համոզվել Հայաստանի առավելությունների հիման վրա: Ելքով [առանց մուտքի թույլտվության] դեպի 60 և ավելի երկրներ, իր առանձնահատուկ փոխհարաբերություններով Ռուսաստանի հետ և աշխարհագրական հարևանությամբ Իրանի հետ, Հայաստանի քաղաքացիություն ստանալը կդիտվի ոչ միայն որպես մարդու ապագայի և անվտանգության ապահովման միջոց, այլև որպես ռազմավարական քայլ բիզնեսի զարգացման և դիրքավորման համար»:

 

Հատկանշական է, որ hetq.am-ն իր հոդվածում զգուշացրել է, որ շատ օտարերկրացիներ, որոնք  շահագրգռված են ներդրումներ կատարել քաղաքացիություն ձեռք բերելու համար, կարող են իրենց հետ բերել ամեն տեսակի ապօրինի գործողություններ, ինչպիսիք են՝ հարկերից խուսափելը, փողերի լվացումը, կոռուպցիան և կազմակերպված հանցավորությունը:

 

Հայաստանի կառավարության պաշտոնատար անձինք պետք է հավասարակշռեն քաղաքացիության ծրագրի համար ներդրումների օգուտները դրա թերությունների հետ։ Արտասահմանցի դիմորդները պետք է մանրակրկիտ քննության ենթարկվեն՝ մինչև իրենց ներդրումների դիմաց Հայաստանի քաղաքացիություն ստանալը:

 

 

Թարմացում ԱՄՆ ընտրություններում ամերիկահայ թեկնածուների վերաբերյալ 

 

Ի հավելումն ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունների ամերիկահայ թեկնածուների ցանկի, որոնց մասին ես տեղեկացրել էի նախորդ հոդվածում՝

 

- Դիք Հարփութլյանը (դեմոկրատ) ընտրվել է Հարավային Կարոլինա նահանգի Սենատում, 2018 թ.նոյեմբերի 6-ին։ Նա հաղթել է ձայների 52.3 տոկոսով ընդդեմ հանրապետական մրցակից Բենջամին Դանի (47.6 տոկոս)։

 

- Էնթոնի Բրինդիզին (դեմոկրատ) քվեարկության վերջնական հաշվարկի համաձայն ընտրվել է Կոնգրեսի անդամ Նյու Յորք նահանգից, 2018 թ. նոյեմբերի 6-ին։ Բրինդիզիի նախատատը ծնվել է Մարդինում, հարավ-արևելյան Թուրքիայում և Հայոց ցեղասպանության ժամանակ փախել է Հալեպ, Սիրիա, որտեղ էլ ծնվել է նրա տատը։ 2019 թ. հունվարի դրությամբ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում կլինեն երեք ամերիկահայեր՝ Բրինդիզին, Էշուն և Սփիրը:

 

 

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 

  -   Articles and Analyses