1914 թվականի դեկտեմբերի 9-ից մինչեւ 1915 թ. հունվարի 5-ը տեղի է ունեցել կովկասյան
ճակատի ամենաարյունալի ճակատամարտը` Սարիղամիշի ճակատամարտը, որտեղ Էնվեր փաշայի բանակը ջախջախիչ պարտություն է կրել (թուրքական 90 հազարանոց բանակից զոհվել է 78 հազար զինվոր): Մարտերին մասնակցել են Քեռու ջոկատի զինվորները: