Լոս Անջելեսի UCLA համալսարանում «Պատմական Հայաստանի քաղաքներն ու նահանգները» խորագրով տեղի է ունեցել միջազգային երկրորդ գիտաժողովը: Զեկուցումները նվիրված են եղել պատմական Հայաստանի Տարոն, Մուշ և Բիթլիս նահանգներին: Գիտաժողովը կազմակերպել է համալսարանի Հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչ` պրոֆ. Ռիչարդ Հովհաննիսյանը: