Հայ զորահրամանատար, պետական գործիչ, ֆիդայապետ (հայդուկապետ) Անդրանիկ Օզանյանը ծնվել է 1865թ. փետրվարի 25-ին Արևմտյան Հայաստանի Շապին Գարահիսար քաղաքում: Տեղի
Մուշեղյան վարժարանն ավարտելուց մեկ տարի անց բանտարկվում է հայ բնակչությանն ահաբեկող ժանդարմին ծեծի ենթարկելու համար։ Բանտից հաջող փախուստ կատարելով՝ Անդրանիկը տեղափոխվում է Կոստանդնուպոլիս, բայց շուտով վերադառնում է Արևմտյան Հայաստան, իսկ հետո էլ ուղևորվում Ղրիմ ու Կովկաս՝ հայկական մարտական ջոկատներին զենք հասցնելու։