21 հունիս 2020 Բեյրութում կյանքից հեռացավ սփյուռքահայ վաստակաշատ մանկավարժ Մարո Գանտահարյանը


21-06-2020   |   |  

21 հունիս 2020
Բեյրութում կյանքից հեռացավ սփյուռքահայ վաստակաշատ մանկավարժ Մարո Գանտահարյանը։ Նա տասնամյակներ հայկական տարբեր վարժարաններում եւ հատկապես Բեյրութի «Սուրեն Խանամիրյան» քոլեջում կրթել է սերունդներ` դասավանդելով անգլերեն։ Նա սփյուռքահայ կրթամշակութային հայտնի գործիչ Գեւորգ Գանտահարյանի կինն էր։1960-ականներին Մարո Գանտահարյանը աշխատել է իբրեւ օգնական-քարտուղար Բեյրութ տեղափոխված Հայաստանի առաջին հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանի մոտ։
 


Nouvelles d Armenie et de Diaspora - Noyan Tapan