1879 թ. դեկտեմբերի 26-ին ծնվել է հայ նշանավոր երգահան Արմեն Տիգրանյանը

  • -- ::   | Arménie  |  

1879 թ. դեկտեմբերի 26-ին Ալեքսանդրապոլում ծնվել է հայ նշանավոր երգահան Արմեն Տիգրանյանը: 1894-ին տեղափոխվել է Թիֆլիս, ավարտել երաժշտական ուսումնարանը,

կոմպոզիցիայի դասեր է առել Ե. Գ. Եկմալյանից:

Տիգրանյանի առաջին ստեղծագործություններից են Ավետիք Իսահակյանի խոսքերով երգերը` «Հովերն առան սար ու դարեր», «Ախ իմ ճամփեն», «Սեւ աչերեն»:
Նրա առավել հայտնի գործերն են «Անուշ» (1912) եւ «Դավիթ-Բեկ» (1950) օպերաները:

Արմեն Տիգրանյանը վախճանվել է 1950 թվականին Թբիլիսիում:



 

  -