Նոյեմբերի 29-ին Երեւանում վախճանվել է երաժշտագետ Թաթուլ Ալթունյանը

  • -- ::   |   |  

1973 թվականի նոյեմբերի 29-ին Երեւանում վախճանվել է խմբավար, մանկավարժ, երաժշտագետ, հասարակական գործիչ Թաթուլ Ալթունյանը: Նա ծնվել է 1901 թվականին Ադանայում: Ավարտել է Երեւանի, Լենինգրադի

կոնսերվատորիաները: 1934 թվականից դասավանդել է Երեւանի կոնսերվատորիայում: 1935-36 թթ. ղեկավարել է կոնսերվատորիայի երգչախումբը, 1947-49 թթ.՝ պետական երգչախումբը, 1938-70՝ Հայկական ժողովրդական երգի-պարի անսամբլը: Թաթուլ Ալթունյանը ինքնատիպ ոճով է մշակել Կոմիտասի,
Ս. Մելիքյանի եւ իր ձայնագրած գուսանական եւ ժողովրդական երգերը, պարեղանակները «Հոյ, իմ նազանի յարը», «Նուբար, Նուբար», «Յաման յար» եւ այլն):



  -