1904 թվականի նոյեմբերի 26-ին Թիֆլիսում ծնվել է հայ դերասանուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արուս Ասրյանը: Ասրյանի
արվեստին բնորոշ են ցայտուն ռիթմի եւ շեշտված դերապատկերի նախասիրությունը, ճկուն խաղը: Նրա դերերից են Քսենյա (Լավրենյովի «Բեկում»), Նաստյա (Գորկու «Հատակում»), Շողակաթ (Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ») եւ այլն: