Նոյեմբերի 25-ին Նոր Ջուղայում ծնվել է Մկրտիչ Էմինը


25-11-0000   |   |  

1815 թվականի նոյեմբերի 25-ին Նոր Ջուղայում ծնվել է հայագետ, բանասեր, պատմաբան, թարգմանիչ Մկրտիչ Էմինը: Նա սովորել է Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում, 1834-ին ավարտել է Մոսկվայի լազարյան ճեմարանը: Մկրտիչ Էմինը հեղինակ է մի շարք աշխատությունների` «Քերականութիւն հայկական լեզուի», «Ընտիր հատուածք քաղեալք ի գրոց նախնի եւ արդի մատենագրաց հայոց… », «Վեպք հնոյն Հայաստանի», «Ընդհանուր տեսություն հայոց հեթանոսական կրոնի» եւ այլք: Էմինը հիմնադրել է Լազարյան ճեմարանի մատենադարանը, առաջին անգամ հրատարակել է Ղազար Փարպեցու «Թուղթը», Մովսես Կաղանկատվացու «Պատմություն Աղվանից աշխարհի», Վարդան Արեւելցու «Պատմություն տիեզերական» աշխատությունների քննական բնագրերը:

Մկրտիչ Էմինը վախճանվել է 1890 թվականին Մոսկվայում:




Nouvelles d Armenie et de Diaspora - Noyan Tapan