1954թ. հունիսի 30 - Ծնվել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը

  • -- ::   | Arménie  |  


1954թ. հունիսի 30 - Ծնվել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:

Սերժ Սարգսյանը ծնվել է Ստեփանակերտ քաղաքում: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1971 թվականին ընդունվել է Երեւանի պետական համալսարան: 1972-1974 թվականներին ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: 1979 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը:

 

 
Աշխատանքային գործունեությունը սկսել է 1975 թվականին Երեւանի էլեկտրատեխնիկական գործարանում` որպես խառատ, աշխատել է մինչեւ 1979 թվականը:
 
1979-1988 թվականներին եղել է ԼԿԵՄ Ստեփանակերտի քաղկոմի բաժնի վարիչ, ապա` երկրորդ քարտուղար, առաջին քարտուղար, կոմկուսի Ստեփանակերտի քաղկոմի պրոպագանդայի եւ ագիտացիայի բաժնի վարիչ, ԼՂ մարզկոմի կուսկազմակերպությունների
բաժնի հրահանգիչ, ԼՂ մարզկոմի առաջին քարտուղար Հենրիկ Պողոսյանի օգնական:
 
1989-1993 թվականներին ղեկավարել է ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեն:
1990 թվականին ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր:
1993-1995 թվականներին եղել է ՀՀ
պաշտպանության նախարար:
1995-1996 թվականներին` ՀՀ պետական անվտանգության վարչության պետ, ապա` ազգային անվտանգության նախարար:
1996-1999 թվականներին` ՀՀ ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարար:
1999 թվականին` ՀՀ ազգային անվտանգության նախարար:
1999-2000 թվականներին` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար:
1999-2007 թվականներին` ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար:
2000-2007 թվականներին` ՀՀ պաշտպանության նախարար:
2007 թվականի ապրիլի 4-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ:
2007 թվականի հունիսի 7-ին կրկին նշանակվել է ՀՀ վարչապետ` գլխավորելով ՀՀ Ազգային ժողովի ընտրություններից հետո ձեւավորված կառավարությունը:
 
 
2008թ. փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններում ընտրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահ:
2008թ. ապրիլի 9-ին ստանձնել է ՀՀ Նախագահի պաշտոնը:
 
Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է 2006 թվականից, 2006 թվականի հուլիսից մինչեւ 2007 թվականի նոյեմբերը` կուսակցության խորհրդի նախագահ: 2007 թվականի նոյեմբերին ընտրվել է ՀՀԿ նախագահ:
 
Երեւանի պետական համալսարանի խորհրդի եւ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահն է:
 
Ստացել է Արցախի հերոսի կոչում, ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի, «Տիգրան Մեծ» եւ «Ոսկե արծիվ» շքանշաններ, պետական այլ պարգեւներ:
 
Ամուսնացել է 1983 թվականին: Կինը` Ռիտա Սարգսյանը, ծնվել է Ստեփանակերտում` զինվորականի ընտանիքում: Մասնագիտությամբ երաժշտության ուսուցչուհի է:
 
Ունի երկու դուստր` Անուշն ու Սաթենիկը և երեք թոռնիկ` Մարիամը, Արան ու Սերժը:

 

 

  -