325թ.14 հունիսի-25 օգոստոսի - Նիկեա քաղաքում տեղի է ունեցել առաջին տիեզերական ժողովը

  • -- ::   |   |  

325թ.14 հունիսի-25 օգոստոսի - Նիկեա քաղաքում տեղի է ունեցել առաջին տիեզերական ժողովը, որտեղ հունիսի 19-ի հանդիսավոր նիստում հաստատվել է «Նիկեական հանգանակը»: Հավատո հանգանակում ասվում էր. «Հավատում ենք մի Աստծո` ամենակալ Հորը, ամենայն երեւելիների եւ աներեւույթների արարչին: Եվ մի Տեր Հիսուս Քրիստոսի` Աստծու Որդուն` ծնված Հայր Աստծուց Միածին, այսինքն Հոր էությունից, Աստված`

Աստծուց, Լույս` Լույսից, ճշմարիտ Աստված` ճշմարիտ Աստծուց, ծնունդ եւ ոչ արարած, համագոյակից Հորը, որով ամենայն ինչ եղավ երկնքում եւ երկրի վրա: Որ մեզ` մարդկանց եւ մեր փրկության համար երկնքից իջնելով մարմնացավ եւ մարդացավ, մահացավ (տառապեց) եւ երրորդ օրը հարություն առավ եւ գալու է դատելու կենդանիներին եւ մեռյալներին: Հավատում ենք եւ Սուրբ Հոգուն: Իսկ ովքեր ասում են, թե կար ժամանակ, երբ (Որդին) չկար, որ Նա մինչեւ ծնունդ գոյություն չուներ,
կամ թե Որդին ոչնչից (ոչէից) եղավ, կամ այլ Հորից է կամ բնությունից, կամ որ նա ստեղծված է կամ փոփոխելի կամ այլայլելի, այդպիսիներին կաթողիկե եւ առաքելական եկեղեցին նզովում է»: Նիկեայի տիեզերական ժողովի դոգմատիկական գործունեության առանցքը Հիսուս Քրիստոսի աստվածային էության (բնության), ինչպես նաեւ Հայր եւ Որդի Աստծու փոխհարաբերության հարցի պարզաբանումն էր:

  -