1918թ. հունիսի 4 - Օսմանյան կայսրության եւ Հայոց ազգային խորհրդի պատվիրակությունների միջեւ կնքվել է Բաթումի հայ-թուրքական համաձայնագիրը

  • -- ::   |   |  


1918թ. հունիսի 4 - Օսմանյան կայսրության եւ Հայոց ազգային խորհրդի պատվիրակությունների միջեւ կնքվել է Բաթումի հայ-թուրքական համաձայնագիրը, որով Թուրքիան ճանաչել է Հայաստանի Հանրապետությունը: Պայմանագիրը բաղկացած էր 14 հոդվածներից:

Պայմանագրով Հայաստանը հրաժարվել է ոչ միայն Արեւմտյան Հայաստանից ու Կարսի մարզից, այլեւ Արեւելյան Հայաստանի մի շարք շրջաններից` Ալեքսանդրապոլի եւ Համամլուի (Սպիտակ) գավառներից, Երեւանի եւ Էջմիածնի գավառների մի մասից, Շարուր-Դարալագյազի 1/5-րդից, Ալեքսանդրապոլ-Նախիջեւան երկաթուղուց (բացի Երեւան-Մասիս 6 վերստանոց

հատվածից): Հայաստանին մնում էր 12 հազար քառ. կմ: Բաթումի պայմանագիրը Օսմանյան կայսրության կողմից թելադրված ծանր պայմանագիր էր, որը կարճ ժամանակից հետո Հայաստանի Հանրապետությունը չեղյալ է համարել:

հոդվածներից: Պայմանագրով
  -