Ծնվել է Գեորգ Բրուտյանը` հայ փիլիսոփայական դպրոցի ներկայացուցիչներից մեկը
-- :: | |
1926թ. մարտի 24-ին ծնվել է
ճանաչված փիլիսոփա, ակադեմիկոս Գեորգ Աբելի Բրուտյանը: Նա հայ փիլիսոփայական դպրոցի ամենահայտնի ներկայացուցիչներից է, աշխարհի ճանաչված մասնագետներից մեկը:
Գեւորգ Բրուտյանը ծնվել է 1926թ. մարտի 24-ին Սեւքար գյուղում (Տավուշի մարզ):
Ավարտել է ԵրՊԻ (1947) եւ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը (1950):
ԵՊՀ դոցենտ (19511962), փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1962), պրոֆեսոր (1963): Երեւանի Վ. Բրյուսովի անվ. ռուսաց եւ օտար լեզուների ինստիտուտի փիլիսոփայության (19621970) եւ ԵՊՀ փիլիսոփայության եւ տրամաբանության (19701986) ամբիոնների վարիչ: Ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից (1971) եւ իսկական անդամ (1982), ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ (1977-2004), փոխպրեզիդենտ (19942002), փիլիսոփայության եւ բանասիրության (19771994), ապա` հումանիտար գիտությունների (19941995, 19982002) բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար: 2002-ից` ՀՀ ԳԱԱ նախագահության խորհրդական է: 1977-ից եղել է ԽՍՀՄ փիլիսոփայական ընկերության հայկական բաժանմունքի նախագահը, 1982-ից` այդ բաժանմունքի ,Տարեգրքիե գլխավոր խմբագիրը: 1987-ից Փաստարկման հետազոտության եվրոպական կենտրոնի, 1988-ից` ,Հաղորդակցում եւ իմացությունե միջազգային ընկերության պատվավոր անդամ է, միջազգային մի շարք հանդեսների խմբագրությունների անդամ: Բանասիրության համաշխարհային (Անգլիա, 1990), ,Արարատե միջազգային (Փարիզ, 1992), Լոնդոնի դիվանագիտական (2000), Միջազգային դիվանագիտական (2000) ակադեմիաների անդամ է: 1987-ից Հայոց փիլիսոփայության ակադեմիայի պրեզիդենտն է, 2001-ից` Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի պրեզիդենտը: 2006-2008-ին եղել է Փիլիսոփայության, տրամաբանության, փաստարկման հաղորդակցման միջազգային ինստիտուտի գիտական ղեկավարը:
Գիտական աշխատանքները վերաբերում են փիլիսոփայության եւ տրամաբանության հիմնախնդիրներին: Հիմնադրել է երեւանյան փաստարկման դպրոցը, ստեղծել փոխակերպման տրամաբանության գիտությունը, առաջադրել լեզվաբանական լրացուցչության սկզբունքը, որը կոչվում է իր անունով, մշակել թարգմանության, մետահայագիտության, տեսությունները:
Հեղինակ է բազմաթիվ գիտական աշխատանքների, տրամաբանության բուհական եւ դպրոցական դասագրքերի: Նրա գրքերը թարգմանվել են 20 լեզուներով:
Պարգեւատրվել է Ժողովուրդների բարեկամության շքանշանով եւ աշխարհի մի շարք համալսարանների ոսկե մեդալներով: