
Ոսկան Երեւանցին սկսել է հայերեն լեզվով Աստվածաշնչի տպագրությունը
11-03-1666 | |
1666թ. մարտի 11-ին հայ մշակութային գործիչ, տպագրիչ, լեզվաբան Ոսկան Երեւանցին (նաեւ` Ոսկան Ջուղայեցի) իր աշակերտների հետ Ամստերդամում սկսել է հայերեն Աստվածաշնչի տպագրությունը: Աստվածաշնչի հայերեն առաջին ամբողջական հրատարակությունը տեւել է երկու տարուց ավելի:
Մինչեւ 1669թ. լույս է ընծայել Մովսես Խորենացու «Աշխարհացույց»-ը, Առաքել Դավրիժեցու «Գիրք պատմութեան»-ը, Վարդան Այգեկցու առակները եւ այլն:
Ոսկան Երեւանցին տպագրական գործունեություն է ծավալել նաեւ Լիվոռնոյում եւ Մարսելում