1888 թ. դեկտեմբերի 12-ին Նիսու
մ վախճանվել է լիբերալ քաղաքական գործիչ եւ ականավոր զինվորական, պետական գործիչ Մ. Տ. Լորիս-Մելիքովը: Նա սովորել է Լազարյան ճեմարանում եւ Ս. Պետերբուրգի հեծելազորի յունկերների դպրոցում: Ղրիմի պատերազմի ժամանակ աչքի է ընկել թուրքերի դեմ Բայանդուրի, Ալեքսանդրապոլի ու Կարսի մարտերում, ստացել գեներալ-մայորի կոչում: 1881 թվականին Լորիս-Մելիքովը պաշտոնաթող է եղել եւ հիմնականում ապրել է արտասահմանում: