1918 թ. հունվարի 30-ին թուրքական զորքերը, Մեհմեդ Վեհիբ փաշայի հրամանատարությամբ, Էրզրում
ի, Վանի եւ Մերձծովյան ուղղություններով անցան մեծամասշտաբ գործողությունների. հունվարի 30-ին նրանք գրավեցին Երզնկան, փետրվարի 11-ին` Տրապիզոնը, փետրվարի 28-ին Էրզրումը, ապրիլի 14-ին առանց կռվի մտան Բաթում եւ սկսեցին շարժվել դեպի Սուխում: Ապրիլի 25-ին ընկավ Կարսը, մայիսի 15-ին` Ալեքսանդրապոլը: