Տիգրան Քելեկյանը ծնվել է Կեսարիայում, նա պարսից շահից ստացել է խանի տիտղոս,
նշանակվել է Նյու Յորքում Իրանի հյուպատոս: 1909 թ. Ադանայի կոտորածներից հետո հիմնել է Քելեկյան որբանոցը, նյութական, բարոյական աջակցություն է ցույց տվել անվանի արվեստագետներին (Մատիս, Պիկասո, Բրաք):