1888 թ. հունվարի 18-ին ծնվել է հայ նշանավոր դերասան Վահրամ Փափազյանը
-- :: | |
Վահրամ Փափազյանը ծնվել է
Կ. Պոլսում 1888 թվականին, սովորել է Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան վարժարանում եւ ապա Միլանի գեղարվեստի ակադեմիայում:
Նա բեմական առաջին փորձերը սկսել է Փարիզում, նաեւ հանդես է եկել իտալական շրջիկ թատերախմբում:
Վահրամ Փափազյանը աշխատել է Բաքվի ու Թիֆլիսի հայկական թատրոններում: Փափազյանը նաեւ ելույթներ է ունեցել Ռուսաստանում, հայտնի են նրա խաղերը «Օթելլո» եւ «Լիր արքա» ներկայացումներում:
1954 թվականից հաստատվել է Երեւանում եւաշխատել է Երեւանի Սունդուկյանի անվան թատրոնում:
Փափազյանը զբաղվել է նաեւ թատերավերլուծությամբ եւ գրական գործունեությամբ, հայտնի է նրա «Հետադարձ հայացք» հուշագրությունը:
Մահացել է 1968 թվականի հունիսի 5-ին Լենինգրադում, թաղված է Երեւանում: Ստեփանակերտի պետական թատրոնը կրում է Փափազյանի անունը: