1916 թ. հունվարի 15-ին ծնվել է ՀՀ ժողովրդական նկարչուհի Հռիփսիմե Սիմոնյանը

  • -- ::   |   |  


1916 թ. հունվարի 15-ին Կարսում ծնվել է

ՀՀ ժողովրդական նկարչուհի, քանդակագործ-խեցեգործ Հռիփսիմե Սիմոնյանը: 1945 թ. ավարտել է Վրաստանի գեղարվեստի ակադեմիան: 1943-ից մասնակցել է հանրապետական, միութենական եւ միջազգային ցուցահանդեսների, արժանացել
է բազմաթիվ շքանշանների եւ դիպլոմների: 1956-ից Հռիփսիմե Սիմոնյանը Երեւանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտում դասավանդել է խեցեգործություն, արժանացել է պրոֆեսորի կոչման: Հայկական արվեստում նա իր ուրույն տեղն ունի, նրա անվան հետ է կապվում Հայաստանում ժամանակակից դեկորատիվ արվեստի զարգացումը, նրան է պատկանում Հայաստանում պրոֆեսիոնալ խեցեգործության վերածննդի նախաձեռնությունը: Հայաստանի ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր Հռիփսիմե Սիմոնյանը մահացել է 1998 թ.:

Հռիփսիմե Սիմոնյանը հեղինակ է «Արմենուհի» խեցեգործ քանդակի, որը դրված է «Սիրահարների այգում»:

  -