
«Հյուսիսափայլ» գրական-գեղարվեստական ամսագիրը լույս է տեսել 1858-1864 թվականներին Մոսկվայում: Խմբագիրն է եղել
Ստեփանոս Նազարյանը: Այստեղ են առաջին անգամ տպագրվել Միքայել Նալբանդյանի արձակ եւ չափածո շատ գործեր, հրապարակախոսական-քննադատական հոդվածներ եւ այլն: Ամսագրին աշխատակցել են նաեւ Րաֆֆին եւ Ռափայել Պատկանյանը: