1953 թ. ապրիլի 16-ին վախճանվել է
ականավոր լեզվաբան, ակադեմիկոս Հրաչյա Աճառյանը:Ծնվել է Կ. Պոլսում, 1876 թ. մարտին, կոշկակարի ընտանիքում։ Սովորել է նախ իր ծննդավայրի Կենտրոնական վարժարանում, հետո մեկնել է Փարիզ՝ բարձրագույն կրթություն ստանալու Սորբոնի համալսարանում, որտեղ աշակարտել է Անտուան Մեյեին։ 1897 թ. Փարիզի լեզվաբանական ընկերությանը ներկայացրել է իր ուսումնասիությունը լազերինի մասին և ընտրվել է այդ ընկերության անդամ։ Նույն թվին
նա Փարիզում մասնակցել է արևելագետների 13-րդ կոնգրեսին և հայերենի մասին ներկայացրել է երկու զեկուցում։ 1898 թվականին մեկնելով Ստրասբուրգ՝ Աճառյանը մի սեմեստեր լսել է հայագետ Հյուբշմանի դասախոսությունները։ Ավարտելով մասնագիտական բարձրագույն կրթությունը՝ 1898 թ. Աճառյանը գալիս է Անդրկովկաս և նվիրվում է ուսուցչությանն ու գիտական աշխատանքներին։