Ծնվել է արձակագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ Սուրեն Այվազյանը

  • -- ::   | Arménie  |  

 

1915թ. հունվարի 9-ին  Խնձորեսկ գյուղում ծնվել է
  արձակագիր, 1947թ.-ից ԽՍՀՄ գրողների միության անդամ Սուրեն Այվազյանը։
1934-ին ավարտել է Գորիսի մանկավարժական տեխնիկումը, ապա որպես ուսուցիչ աշխատել է Գորիսի շրջանի Խնածախ
և Տեղ գյուղերում։ 1942-ին ավարտել է Ադրբեջանի համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայկական բաժինը։ 1942-45-ին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։ 1945-ին աշխատել է Բաքվի «Կոմունիստ» (հայերեն) թերթի խմբագրությունում։ 1953-ից բնակվել է Երևանում։ Նրա գործերից թարգմանվել ու լույս են տեսել ռուսերեն և այլ լեզուներով։
 
Մահացել է Երևանում, թաղվել է հայրենի Խնձորեսկ գյուղի իր առանձնատան բակում:
  -