«Տեսակետ». Բալային համակարգի ներդրումը. առավելություններ և թերություններ
29-01-2020 13:00:00 | Arménie |
Հունվարի 29-ին, ժամը 13.00 «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերն են Տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը և Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը:
Թեման՝ «Բալային համակարգի ներդրումը. առավելություններ և թերություններ: Այսուհետ կկանոնակարգվի արդյոք երթևեկությունը: Այլ հարցեր»:
Հարգելի՛ գործընկերներ, կապված Մամուլի շենքում տեղի ունեցած հրդեհի առաջացրած անհարմարությունների հետ՝ «Տեսակետ» մամուլի ակումբի ասուլիսները ժամանակավորապես կանցկացվեն «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գրասենյակում, հասցեն՝ Արշակունյաց 6, առաջին հարկ (Մամուլի շենքի կողքի 5 հարկանի շենք):
Մանրամասների համար կարող եք զանգահարել՝ 077 400-955