Sputnik Արմենիա. հանդիպում մարզական մեկնաբան Վասիլի Կոնովի և «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի հատուկ ֆոտոթղթակից Վլադիմիր Պեսնյայի հետ

27-02-2020 12:00:00   | Arménie  |  
Sputnik. Sputnik միջազգային տեղեկատվական գործակալությունը (ՄՏԳ) և ռադիոկայանը փետրվարի 27–ին, ժամը 12:00–ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում SputnikPro նախագծի նոր մոդուլ կանցկացնի։
 
Հայտնի մարզական մեդիամենեջեր, այժմ «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի գործադիր տնօրեն Վասիլի Կոնովն ու «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի հատուկ ֆոտոթղթակից Վլադիմիր Պեսնյան կհանդիպեն հայ լրագրողների, խմբագիրների ու մարզական մեկնաբանների հետ։
 
Հանդիպման մասնակիցներն իրենց փորձը կփոխանակեն ինտերակտիվ շփման ձևաչափով։
 
«Որպեսզի ընթերցողը մեծ նյութ կարդա, դու նրան պետք է հետաքրքրես փոքրով», – ասում է Վասիլի Կոնովը։
 
«Լուսանկարն այլևս չի դադարեցնում պատերազմներն ու չի տապալում կառավարությունները։ Բայց կարող են ստիպել մտածել դրա մասին», – պնդում է Վլադիմիր Պեսնյան։
 
Վասիլի Կոնովը հայտնի է դարձել որպես Առաջին ալիքի սպորտային հեռարձակման տնօրինության թղթակից ու մարզական մեկնաբան։
 
1998 թվականի
հունվարից մինչև 2010
թվականի նոյեմբերը եղել է «ՕՌՏ» հեռուստաալիքի (հետագայում` Առաջին ալիք) Սպորտային հեռարձակման տնօրինության թղթակիցն ու մեկնաբանը։ Բազմաթիվ անգամ մեկնել է Օլիմպիական խաղեր, ֆուտբոլի աշխարհի ու Եվրոպայի առաջնություններ լուսաբանելու, ֆլեշ–հարցազրույցներ է վերցրել խաղացողներից ու մարզիչներից ֆուտբոլի հեռարձակումների դադարների ժամանակ։ Վարել է «Ֆուտբոլային տեսություն», «Ֆուտբոլի ժամանակն է» հաղորդումները, միաժամանակ աշխատել է «Լուրեր» և «Ժամանակը» տեղեկատվական ծրագրերի համար։ Որպես մեկնաբան է աշխատել 2010 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ։
 
«Նաշե ռադիո» ռադիոկայանի եթերում վարել է «Սպորտային հետաքրքրությունից դրդված» հաղորդումը։ Որոշ ժամանակ հեղինակային սյունակ է վարել «Ռուսական Newsweek» ամսագրում։
 
2010–2017 թվականներին ղեկավարել է «Ս–Սպորտ» (ընդգրկված է «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ում) մարզական լուրերի գործակալությունը։
 
Ոսկե խոսափող» մրցանակի է արժանացել` որպես 2017 թվականի լավագույն սպորտային լրագրող։ Բարեկամության շքանշանով է պարգևատրվել, նաև մեդալներ ունի Սոչիում 2014 թվականի ձմեռային Օլիմպիական ու Պարալիմպիկ խաղեր ու 2013 թվականին Կազանում Համաշխարհային ամառային ունիվերսիադա անցկացնելու համար։
 
Վլադիմիր Պեսնյան «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ի հատուկ ֆոտոթղթակիցն է։
 
Ծնվել է բժիշկների ընտանիքում, ավարտել է գեոդեզիական աստղագիտության ֆակուլտետն ու լրագրության ֆակուլտետը։ 1996 թվականից աշխատում է լրատվական ոլորտում։
 
Աշխատել է «Սպորտ Էքսպրես», «Խորհրդային սպորտ» և «Սպորտն օրեցօր» պարբերականներում, նաև Epsilon ֆոտոգործակալությունում։ Համագործակցել է Getty Images ֆոտոգործակալության ու մի շարք այլ պարբերականների հետ։
 
2011 թվականից ՌԻԱ Նովոստիի հատուկ թղթակիցն է, ունի մի շարք մրցանակներ` World Press Photo, Sportfolio Festival, NPPA Best of Photojournalism, Ֆոտոլրագրության զարգացման հիմնադրամի https://armeniasputnik.am/press_release/20200224/22164865/hay-lragroxnern-rusastanci-haytni-marzakan-lragoxnery-khandipen.html
 
 
 
 
 
 
  -   
Nouvelles d Armenie et de Diaspora - Noyan Tapan

Lire 186
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին