Ասուլիս նվիրված «Իմ գաղտնի գրքաՍԵՐ. իմ սրտի ԶԻՆՎՈՐ» միջոցառմանը

  • 26-01-2021 14:00:00   | Arménie  |  
«Բուկինիստ» ընկերությունը և Արարատյան Հայրապետական թեմը հունվարի 26-ին, ժամը 14:00-ին հրավիրում են Բուկինիստ գրախանութ-սրճարան (հասցե` Մաշտոցի 20) ներկա գտնվելու կայանալիք մամուլի ասուլիսին:
 
Թեմա՝ Երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգսի տոնի առիթով անցկացվելիք «Իմ գաղտնի գրքաՍԵՐ. իմ սրտի ԶԻՆՎՈՐ» միջոցառում:
 
Այս տարի ավանդական դարձած իմ գաղտնի գրքասեր միջոցառումը նվիրվում է Տարվա Հերոսին՝ Հայ Զինվորին:  
 
Բանախոսներ են  «Բուկինիստ» ընկերության տնօրեն Խաչիկ Վարդանյանը, Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի հոգևոր համակարգող Տեր Եսայի քահանա Արթենյանը:
  -