Ազգային գրադարանային շաբաթի հանդիսավոր բացում։ 20-րդ հոբելյան
12-04-2021 14:00:00 | Arménie |
2021 թվականի ապրիլի 12-19-ը Հայաստանում Ազգային գրադարանային շաբաթը կանցկացվի հոբելյանական՝ 20-րդ անգամ։ Ավանդական դարձած Ազգային գրադարանային շաբաթը կազմակերպվում և անցկացվում է Հայկական գրադարանային ասոցիացիայի կողմից` 2002թ.-ից: Շաբաթի նպատակն է մեկ անգամ ևս կարևորել գրքի և գրադարանների դերն ու նշանակությունը հասարակության զարգացման գործում:
Այս տարի Ազգային գրադարանային շաբաթի հանդիսավոր բացումը տեղի կունենա ապրիլի 12-ին, ժամը 14։00-ին Հայաստանի ազգային գրադարանի մեծ դահլիճում։
Ծրագրում
Բացման հանդիսավոր արարողություն
Պատվոգրերի հանձնում Ազգային գրադարանային շաբաթի հիմնադիր անդամներին։