Sputnik Արմենիա. Տեսակամուրջ` տաքսի ծառայությունների թեմայով

14-04-2021 12:00:00   | Arménie  |  



Ապրիլի 14-ին` ժամը 12:00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա Մոսկվա-Բիշքեկ-Երևան-Մինսկ-Նուր-Սուլթան տեսակամուրջ՝ ԵԱՏՄ երկրներում տաքսու շուկայի գործունեության և մրցակցության խախտման խնդիրների թեմայով:
Մասնակիցներ՝
 
- ԵԱՏՀ հակամենաշնորհային կարգավորման դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Սուշկևիչ,
 
- ՏԲԴ-Սկոլկովո
իրավունքի և զարգացման ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Իվանով,
 
- «Տաքսի» միջազգային Եվրասիական վեհաժողովի մասնագիտացումների կենտրոնի ղեկավար Ստանիսլավ Շվագերուս։
 
Մասնագետները կպատմեն տաքսի ծառայությունների մատուցման միջսահմանային շուկայում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հարցերով՝ ԵԱՏՄ երկրների ճյուղային միությունների, տաքսոմոտորային պարկերի և տաքսիների վարորդների մասնակցությամբ ԵԱՏՀ խորհրդակցության արդյունքների
մասին և կպատասխանեն լրագրողների հարցերին:
 
Ասուլիսը կհեռարձակվի նաև Facebook-ում և Youtube-ում:
 
Հարցերը կարող եք ուղարկել նաև [email protected] էլեկտրոնային հասցեին:
 
Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
 
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։
 
 
 
 
  -   
Nouvelles d Armenie et de Diaspora - Noyan Tapan

Lire 35
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին