Կամերային տանը կանցկացվի հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների երեկո

14-04-2021 19:00:00   | Arménie  |  

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ապրիլի 14-ին, ժամը 19:00 կկազմակերպվի հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների երեկո։ Երեկոյին հանդես
կգա Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան)՝ դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ։
 
Որպես մենակատարներ հանդես կգան ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանը, դաշնակահար Նարինե Ենգիբարյանը և ջութակահար Աստղիկ Վարդանյանը։
 
Երեկոյի ընթացքում տեղի կունենա Տաթև Ամիրյանի The Birth of the Eternal (Հավերժականի ծնունդը) Դաշնամուրի, լարայինների և հարվածայինների համար գործի համաշխարհային պրեմիերան։
 
Կհնչեն նաև Էդուարդ Հայրապետյանի Պոստլյուդ, Լորիս Ճգնավորյանի
Սերենադ 12 լարայինների համար, Միխայիլ Կոկժաևի Կոնցերտինո
բլյուզի ոճով՝ դաշնամուրի և լարայինների համար, Ստեփան Շաքարյանի На волнах блюза (Բլյուզի ալիքների վրա) ստեղծագործությունները։
 
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել Կամերային երաժշտության ազգային կենտրոնի PR պատասխանատու Ռոզա Գրիգորյանի հետ 077 30 34 84
 
 
 
  -   
Nouvelles d Armenie et de Diaspora - Noyan Tapan

Lire 39
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին