Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ. Արա Քեթիբյանի գրքի շնորհանդեսը

  • 16-04-2021 14:30:00   | Arménie  |  

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում  ապրիլի 16-ին՝ ժամը 14:30-ին, տեղի կունենա Արա Քեթիբյանի հեղինակած «Հայոց ցեղասպանություն. Նախերգանք և հետգրություն: Վաշինգտոն Փոստի 1890-1922 թթ հրապարակումները»  գրքի (բաղկացած երկու հատորից) շնորհանդեսը:
 
«Վաշինգտոն Փոստ»-ում 1890-1922 թթ հրապարակված հոդվածներն արժեքավոր տեղեկություններ են պարունակում Հայոց ցեղասպանության վերաբերյալ, ինչպես նաև արխիվային կարևոր նյութ են, որոնք կարող են օգտագործվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման պայքարի շրջանակներում:
 
Այս երկու հատորները մաս են կազմում «Հայոց ցեղասպանություն. Նախերգանք և հետգրություն: Ամերիկյան մամուլի հրապարակումները» բազմահատորյակի, որտեղ ներկայացված են ամերիկյան հեղինակավոր պարբերականների 1890-1922 թթ հրապարակումները:
 
Միջոցառման ինֆորմացիոն գործընկերն է «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը:
 
Հրավիրում ենք լուսաբանման
 
+374 94 992 238
 
 
 
  -