Հայաստանի պետական ջազ նվագախումբը համերգ կնվիրի ջազի լեգենդ, 25 Grammy-ի մրցանակակիր Չիկ Կորեայի հիշատակին:
Ապրիլի 18-ին, ժամը 19։00-ին Հայաստանի ճարտարապետների միության դահլիճում (Բաղրամյան 17) Ջազ նվագախումբը, գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ, կներկայացնի անվանի երաժշտի ստեղծագործությունները՝ գործիքավորված հատուկ մեծ ջազ նվագախմբի համար:
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել PR պատասխանատու Ռոզա Գրիգորյանի հետ 077303484