Անվանի դաշնակահար Հայկ Մելիքյանի «Շշունջս քամուն» խորագրով մենահամերգ

  • 20-04-2021 19:00:00   | Arménie  |  

Անվանի դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանն ապրիլի 20-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդես կգա «Շշունջս քամուն» խորագրով մենահամերգով: Համերգի ընթացքում կկայանա երիտասարդ կոմպոզիտոր Արեգ Գալոյանի «Ազնարե» պիեսի առաջին կատարումը և Ալեսանդրո Սկարլատիի «Տիգրան» օպերայից «Շշունջս քամուն» արիայի Հայկ Մելիքյանի դաշնամուրային փոխադրման համաշխարհային պրեմիերան։
 
Համերգի ողջ հասույթը տրամադրվելու է «Հայ որբերի օգնության միությանը» (SOAR): Համերգին նաև կհնչեն բարոկկո դարաշրջանի կոմպոզիտորներ Ջ․ Ֆրեսկոբալդիի, Ջ․ Պերգոլեզիի, ինչպես նաև Կոմիտասի, Գ․ Գուրջիևի, Գ․ Նարեկացու ստեղծագործություններից։
 
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել Կամերային երաժշտության ազգային կենտրոնի PR պատասխանատու Ռոզա Գրիգորյանի հետ 077 30 34 84
 
 
 
  -