Մոցարտի «Ռեքվիեմ»-ը կհնչի ի հիշատակ Հայոց ցեղասպանության նահատակների

  • 23-04-2021 23:59:00   | Arménie  |  

Ապրիլի 23-ին, կեսգիշերին՝ ժամը 23։59-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կհնչի Մոցարտ «Ռեքվիեմ»՝ նվիրված Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակին։
 
Համերգին ելույթ կունենան Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյան) և «Հովեր» պետական կամերային երգչախումբը (խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան)։ Դիրիժոր Ալեքսանդր Իրադյանի ղեկավարությամբ որպես մենակատարներ հանդես կգան ՀՀ վաստակավոր արտիստ, սոպրանո Իրինա Զաքյանը մեցցո-սոպրանո Սոֆիա Թումանյանը, ՀՀ վաստակավոր արտիստ, տենոր Հովհաննես Այվազյանը, բաս Ֆերդինանդ Մուրադյանը։ 
Նշենք, որ նախագիծն իրականացնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը եւ Կամերային երաժշտության ազգային կենտրոնը։
 
Նախագծի ղեկավարը և պրոդյուսերն Անուշ Քոչարյանն է, նախագծի ղեկավարը՝ Ֆելիքս Բաբուրյանը։
 
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
 
Լուսանկարիչների և օպերատորների համար գործելու են հատուկ նկարահանման հատվածներ: Լուսանկարահանումը պետք է իրականացնել առանց ֆլեշ լույսի:
 
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել Կամերային երաժշտության ազգային կենտրոնի PR պատասխանատու Ռոզա Գրիգորյանի հետ 077 30 34 84
  -