Արմենպրես. ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի ասուլիսը

10-05-2021 11:00:00   | Arménie  |  



Մայիսի 10-ին՝ ժամը 11:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական
գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի ասուլիսը:
 
ԹԵՄԱ.- Ուսուցիչների պարտադիր և կամավոր ատեստավորում` ո՞րն է դրանց
տարբերությունը,  ո՞ր դեպքում ուսուցիչը հնարավորություն ունի աշխատավարձի 30-50 տոկոս հավելավճար ստանալ: Անդրադարձ կլինի նաև ուսումնական տարվա ավարտին:
 
Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց  ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող եք «Արմենպրես» լրատվական գործակալության՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում հետևել առցանց հեռարձակմանը: Կարող եք նաև թեմայի հետ կապված ձեզ հետաքրքրող հարցերը նախապես ուղարկել [email protected]  էլեկտրոնային հասցեին:
 
Հրավիրում ենք լուսաբանման:   
 
+374 91 62 18 38
 
  -   
Nouvelles d Armenie et de Diaspora - Noyan Tapan

Lire 124
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին