Մեդիա կենտրոն. հանդիպում մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանի հետ

  • 07-05-2021 17:00:00   | Arménie  |  

Մայիսի 7-ին՝ ժամը 17:00-ին, Մեդիա կենտրոնը Դիլիջանի համայնքային կենտրոնում (61 Մյասնիկյան, Դիլիջան) կազմակերպում է հանդիպում մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանի հետ:
 
Արցախյան վերջին պատերազմը յուրաքանչյուրիս ստիպեց վերանայել մեր ապրած կյանքը, կարծրացած արժեհամակարգը, վերանայել բազմաթիվ գաղափարներ եւ հասկացություններ, վերանայել մեր մտածելակերպն ու նպատակները:
 
Իշխանությունը պատկանում է ժողովորդին, իսկ ո՞րն է քաղաքացու դերը իշխանություն ձևավորելու հարցում:
 
Ո՞վ է քաղաքացին: Ինչպիսի՞ն է նրա վարքագիծը: Չգրված արժեհամակարգային ինչ նորմեր պետք է սահմանի ու հարգի:
 
Ի՞նչ արժեքների հիման վրա է հնարավոր դառնալ կենսունակ հասարակություն և կենսունակ պետություն: Ինչպե՞ս քաղաքացին մասնակից դառնա երկրի ղեկավարման գործընթացին:
 
Հայաստանի քաղաքացու դիմանկարի աստիճանական ձևավորումը...
 
Ի՞նչ արժեքային վերանայումներ են անհրաժեշտ՝ հասարակության մեջ վարքագծային փոփոխությունների հասնելու համար:
Աղասի Թադևոսյանը կներկայացնի իր պատկերցումները հարցերի վերաբերյալ, ինտերակտիվ զրույցի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան երկխոսություն ծավալել մշակութային մարդաբանի հետ, ներկայացնել իրենց տեսակետները:
 
 
 
 
 
  -