Տեղի կունենա Հաղթանակի 76-ամյակին նվիրված «Պատերազմի օրերի մեղեդիները» խորագիրը կրող դասական երաժշտության համերգ

  • 11-05-2021 19:00:00   | Arménie  |  

Մայիսի 11-ին 19։00-ին Կոմիտասի  անվ․ կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հաղթանակի 76-ամյակին նվիրված «Պատերազմի օրերի մեղեդիները» խորագիրը կրող դասական երաժշտության համերգ։
 
Համերգի նախաձեռնողը Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնն է, իրականացվում է  ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Համերգին հնչելու են Դմիտրի Շոստակովիչի և Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները, որոնք ստեղծվել են Հայրենական պատերազմի տարիներին։ Համերգին զուգահեռ դահլիճի ճեմասրահում կցուցադրվի թեմատիկ ֆոտոցուցահանդես։
 
Կոմիտասի  անվ․ կամերային երաժշտության տուն
 
 
 
 
  -