Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլը հանդես կգա համերգով

27-05-2021 19:00:00   | Arménie  |  



 
Մայիսի 27-ին, ժամը 19:00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում համերգով հանդես կգա Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլը:
 
Երեկոյի ընթացքում կհնչեն Սայաթ-Նովայի, Հավասու, Էդգար Հովհաննիսյանի, Ալեքսեյ Հեքիմյանի, Վլադիլեն Բալյանի, Գևորգ Մանասյանի և այլ
երգահանների ստեղծագործությունները:
 
Նշենք որ անսամբլի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորն է կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Գևորգ Մանասյանը:
 
Անսամբլի ղեկավարը, դիրիժորը Փարիզի միջազգային գիտությունների ակադեմիայի անդամ, մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր
, պրոֆեսոր Հրաչ Նազարյանն է:
 
Անսամբլի խմբավարն է մեներգչուհի, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր Լաուրա Մամյանը: Կոնցերտմայստերն և մեներգիչն է Աշոտ Վարդանյանը:
 
Որպես մեներգիչներ հանդես են գալիս միջազգային մրցույթների դափնեկիրներ Մարգար Եղիազարյանը, Գայանե Սիմոնյանը, Էդգար Դանիելյանը, Հասմիկ Մկրտչյանը, Արսեն Համբարյանը, Դավիթ Սեդրակյանը, Գևորգ Մարգարյանը:
 
 
 
  -   
Nouvelles d Armenie et de Diaspora - Noyan Tapan

Lire 594
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին